Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իտալիայում տուգանել են պատարագած քահանային

Իտալիայում տուգանել են պատարագած քահանային
20.04.2020 | 22:02

Իտալիայի Կրեմոնա նահանգի Գալինյանո քաղաքում տուգանվել է քահանան, որ ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների պատարագ է անցկացրել: Դոն Լինո Վիոլան պատարագն արել է 13 հավատացյալների մասնակցությամբ, որ հավաքվել էին տեղական փոքրիկ բազիլիկում: Պատարագի լուրերը տարածվել են, եկել են իրավապահները և համարել զանգվածային միջոցառում ու քահանային 280 եվրո տուգանելու որոշում կայացրել: Քահանան դեռևս չի պատրաստվում վճարել:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ